Առաքում և վճարում
1.1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում և կարգավորում են Fiestastore.am ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) Fiestastore.am կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
1.2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն, կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ, կամ դրա մի մասը, Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, և անվերապահորեն ընդունում եք դրանք, ինչպես նաև գաղտնիության քաղաքականությունը անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
1.3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն Պայմաններում: Փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների և «Գաղտնիության քաղաքականության» փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա: Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
1.4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
Fiestastore.am-ի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը.
Fiestastore.am գնումների օնլայն հարթակ է, որը թույլ է տալիս սպառողին գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: Կայքը՝ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն:
1.1. Պատվերներն ընդունվում են առցանց՝ Fiestastore.am կայքի միջոցով, կամ կայքում նշված հեռախոսահամարների միջոցով:
1.2. Fiestastore.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ունենալով Ձեր ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք լրացնել առցանց կատարված պատվերը՝ կապվելով մեր զանգերի կենտրոն և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին։